National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.06.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանին
1 / 1

Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին:

 Դեսպանը  հավաստիացրեց խորհրդարանի նախագահին, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կնպաստի  ռուս-հայկական հարաբերությունների հետագա խորացմանը :

Շնորհավորելով  եւ  հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության կատարման մեջ` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը   հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական դաշնակցայինեւ ռազմավարական հարաբերությունները էլ ավելի կխորանան եւ կզարգանան: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին, նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի  խորհրդարանների  հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, արդյունավետ աշխատում է միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը: Նա պատրաստակամություն հայտնեց համակողմանիորեն աջակցել դեսպանին իր առաքելության կատարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am